2014 թվականին բջջային հեռախոսների թիվը կգերազանցի մարդկանց թիվը
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի Հեռահաղորդացության միջազգային միությունը (ՀՄՄ), 2014թ. վերջին Երկիր մոլորակի վրա բջջային հեռախոսների թիվը կգերազանցի մարդկանց թիվը:
Նրա կանխատեսման համաձայն՝ գրանցված հեռախոսների թիվը 2014թ. դեկտեմբերին կգերազանցի 7 միլիարդը:
Ներկա դրությամբ Երկիր մոլորակի բնակչության թիվը կազմում է 7,1 մլրդ, իսկ բջջային հեռախոսահամարների թիվը ՝ 6,8 մլդ:
ՀՄՄ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհի բնակչության 1/3 մշտական հասանելիություն ունի բջջային ցանցին:
«Ամեն օր մենք մոտենում ենք այն պահին, երբ բջջային հեռախոսների թիվը հավասարվում է մեր մոլորակի բնակչության թվին», - հայտնել է ՀՄՄ-ի ներկայացուցիչ Բրահիմա Սանուն:
Նրա կարծիքով` բջջային հեղափոխությունը նոր հնարավորություններ է տալիս մարդկանց կրթության, առողջապահության, ֆինանսների ու կոմերցիոն բնագավառներում:
Եվրոպայում բնակչության 75 % -ը օգտվում է բջջային կապից ու համացանցից: Երկրորդ տեղում Հարավային ու Հյուսիսային Ամերիկան է ՝ 61% ցուցանիշով, Ասիայում բնակչության 32%-ն է օգտվում բջջայինից, իսկ Աֆրիկայում ՝ 16%-ը:
ՀՄՄ-ի գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն հայտարարել է, որ այս թվերը տպավորիչ են, բայց պետք է արվի ավելին:
«Մոլորակի բնակչության 2/3-ը՝ 4,5 մլդ մարդ, չի օգտվում բջջային կապից, ինչը նշանակում է, որ մարդկության 2/3-ը զրկված է համաշխարհային ամենամեծ շուկա մուտք գործելու հնարավորությունից»,- ասել է Տուրեն: