Ադրբեջանը մնում է ագրեսոր այսօր, ինչպես որ ագրեսոր էր 24 տարի առաջ. ԵԽ պատգամավոր
Լեռնային Ղարաբաղի համակարտությունում բռնությունները շարունակվում են: Դրանք շարունակվում են մի պատճառով, որովհետև Ադրբեջանը մնում է ագրեսոր: Այն մնում է ագրեսոր այսօր, ինչպես որ ագրեսոր էր 24 տարի առաջ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի բուլղարացի պատգամավոր Էնգել Ջամբազկին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստում:
«Այս անգամ ևս Ադրբեջանն է խախտել զինադադարը, ինչպես որ տարիներ շարունակ իր փոքրամասշտաբ գործողություններով անընդհատ խախտել է այն: Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, որովհետև այդ երկրում բոլորն արդեն համոզված են, որ Հայաստանն ու հայերը պետք է ոչնչանան այս տարածաշրջանից»,- նշել է նա:
Ըստ Ջամբազկիի, այդ է պատճառը, որ Ադրբեջանը չի ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ մի առաջարկ: Որովհետև այն ինչ առաջարկում է Մինսկի խումբը փոխզիջումն է, «իսկ Ադրբեջանը չի ցանկանում զիջել, քանի որ հայերը չեն ցանկանում այլևս զիջումներ անել մի պետության, որտեղ Ռամիլ Սաֆարովին, ով դաժան մարդասպան է, բարձրացնում են ազգային հերոսի մակարդակի»:
Բողլարացի պատգամավորի առաջարկով, միակ քայլը, որը ճիշտ կլինի անել, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է:
«Լեռնային Ղարաբաղ անկախացել է Խորհրդային Միության սահմանադրության համաձայն, սակայն դեռևս չի ճանաչվել: Այսօր դա անելու ճիշտ ժամանակն է»- ընդգծել է նա: