Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված էր ռուսական առաջադեմ զենքերով և նավթի գների անկմամբ. ԵԽ պատգամավոր
1994 թ-ի զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղում դրա խախտումները, հատկապես դիպուկահարների կրակոցների տեսքով մշտապես եղել են: Սակայն շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններն աննախադեպ էին: Ադրբեջանը ամբողջովին մոբիլիզացրեց իր զորքերը` փորձելով հետ գրավել տարածքները մեծաքանակ զոհերի գնով:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թենոքը Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստում:
Նա կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում:
Թենոքը ընդգծել է այն պատճառները, որոնց հիման վրա Ադրբեջանը արտաքին ագրեսիա է կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Ըստ նրա դրա պատճառներից էր Պուտինի` ազեցության գոտիների քաղաքականությունը, երբ Ռուսաստանը վաճառել էր Ադրբեջանին այնպիսի առաջադեմ զենքեր, որոնք կիարառվեցին ռազմական բախումների ժամանակ, մասնավորապես «Սմերչ»
Մյուս պատճառը, ըստ բրիտանացի պատգամավորի, նավթի գների անկումն է, որ ներքին ճնշման պատճառ է դարձել Ալիևի համար, որից դուրս գալու ելքը վերջինս տեսել է լայնամասշտաբ պատերազմի մեջ: