Ադրբեջանը մտադիր է «սև ցուցակ»-ի մեջ մտցնել Հունաստանի և Լատվիայի պատգամավորներին ԼՂՀ այցի համար
Ադրբեջանը մտադիր է «սև ցուցակ»-ի մեջ մտցնել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ Գարիֆալիա Կանելլիին և Սերգեյ Պոտապկինին, ովքեր, այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:
Ըստ Գաջիևի, ապրիլի 11-ին վերը նշված պատգամավորներն այցելել են ԼՂՀ և հանդես են եկել հայտարարությամբ, որը կարող է վնաս հասցնել ադրբեջանահունական և ադրբեջանալատվիական հարաբերություններին:
«Այցը տեղի է ունեցել տարածաշրջանի համար ոչ սովորական պահի: Մենք գնահատում ենք դա որպես պրովոկացիա և մտադիր ենք նրանց մտցնել Ադրբեջանի «սև ցուցակ»-ի մեջ»- հայտարարել է Գաջիևը:
Ըստ նրա, ԱԳՆ-ը արդեն այդ դեպքի վրա է հրավիրել Ադրբեջանում Հունաստանի և Լատվիայի դեսպանների ուշադրությունը: