Թուրքական զորքերը հրթիռային հարված են հասցրել «ԻՊ»-ի զինյալների դիրքերի ուղղությամբ
Թուրքական զորքերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ:
Ինչպես նշվում է` հարվածը հասցվել է ի պատասխան Սիրիայի կողմից հասցված կրակոցների, որի արդյունքում 2 հրթիռ ընկել է Թուրքիայի Քիլիս քաղաքի վրա:
Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 8 մարդ:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: