Թուրքիան ցանկանում է կառուցել երրորդ ատոմակայանը
Չի բացառվում, որ Թուրքիան ռուսների ու ֆրանս-ճապոնական ներդրողների հետ համագործակցությամբ կառուցվելիք երկու ատոմակայանից բացի ձեռնամուխ լինի երրորդի կառուցմանը: Ըստ`ermenihaber.am-ի նման ակնարկ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մի համաժողովի ժամանակ:
Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի' Էրդողանը մասնավորապես ասել է.
«Մերսինում ատոմակայանը կառուցում է Ռուսաստանը, իսկ Սինոփի ատոմակայանի կառուցման աշխատաքներին Ճապոնիայի հետ մեկտեղ ինքներս էլ ենք մասնակցում: Գու՞ցե երրորդ ատոմակայանը կառուցելիս Թուրքիայի դերը էլ ավելի կմեծանա, գու՞ցե այն ինքներս կառուցենք: Համեմատենք 10 տարի առաջ և հիմա, կտեսնենք՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը մեզ մոտ երկու անգամ ավելացել է: Թերևս մենք երրորդը կկառուցենք»: