Թուրքիայի նախագահ Էրդողանը հայց է ներկայացրել ընդդեմ գերմանացի հաղորդավարի
Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանը հայց է ներկայացրել ընդդեմ գերմանացի հաղորդավար Յան Բեմերմանի, ով եթերի ժամանակ կարդացել է վիրավորական բանաստեղծություն թուրք առաջնորդի մասին: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել են Մայնց քաղաքի դատախազությունում` Թուրքիայի նախագահը կազմել է բողոքը իրավաբանական կազմակերպության միջոցով: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Թուրք նախագահը հայտնի է քննադատությունների հանդեպ հիվանդագին արձագանքով:
1845 քաղաքու նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ էրդողանին վիրավորելու մեղադրանքով: