Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանել է Երևան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն այսօր՝ ապրիլի 11-ին, ժամանել է Երևան:
Արամ Ա կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Արցախի նախագահների հետ և իրենց զորակցությունն են հայտնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։