Սիրիայի տարածքից կրակել են Թուրքիայի բնակավայրերից մեկի ուղղությամբ. կան տուժածներ
Սիրիայի տարածքից թուրքական Քիլիս քաղաքում կրակոցներ են արձակվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ:
Հաղորդվում է, որ հրթիռը, որն արձակվել է Սիրիայի տարածքից, ընկել է Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող բնակավայրի տարածքում:
Դեպքի մանրամասներն այս պահին ճշտվում են:
Նմանատիպ դեպք նույն քաղաքում տեղի էր ունեցել նաև մարտին: Այն ժամանակ դեպքի հետևանքով մեկ մարդ էր մահացել: