Մամեդյարովը Թուրքիա է մեկնել
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ապրիլի 12-13-ին Մամեդյարովը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի նախապատրաստական նիստին:
«Միասնություն և համերաշխություն՝ հանուն արադարության և խաղաղության» խորագրով գագաթաժողովը կանցկացվի Ստամբուլում:
Նիստի ընթացքում Էլմար Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա և հանդես կգա զեկույցով: