Մահացել է գրող և նախկին թմրանյութերի դիլեր Հովարդ Մարքսը
70 տարեկանում մահացել է բրիտանացի գրող, նախկին թմրադիլեր Հովարդ Մարքսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Նա դատապարտված է եղել 25 տարի ազատազրկման, սակայն դուրս է եկել բանտից՝ բանտարկվելուց 6 տարի անց` 1996 թվականին:
Նույն թվականին էլ նա հրատարակել է «Պարոն Գանջուբաս» ինքնակենսագրականը: Գրքի հիման վրա հետագայում ֆիլմ է նկարահանվել:
2015 թվականին նրա մոտ ախտորոշել են ուռուցք և այդ ժամանակ նա խոստովանել է, որ չի զղջում իր ապրած կյանքի համար: