Ժպտա, որքան էլ որ հոգուդ մեջ սեպերի պես խրվեն քո ազգակիցների հանիրավի զրպարտությունները
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ժպտա, ժպտա, ժպտա ինչ էլ որ լինի, որքան էլ որ սիրտդ արնածորի ու հոգուդ մեջ սեպերի պես խրվեն քո ազգակիցների վատ խոսքերն ու հանիրավի զրպարտությունները:
Գործիր, գործիր, շարժվիր, որքան էլ որ խոչընդոտեն հենց յուրայիններդ, պայքարիր, ոգևորիր, ուժեղ մնա, որքան էլ որ փորձեն ծնկի բերել ու սևացնել միակ ունեցվածքդ՝ անունդ։
Ահա արտիստի նզովյալ կոչումը։ Համբերություն ու խոնարհություն՝ բոլորիս։
Ամեն ինչ անցողիկ է։ Կյանքը՝ ևս։ Մնում է մարդու արածն ու իր խիղճն իր հետ»: