Լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների. երթուղին և ժամանակացույցը
Ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների` ապրիլի 10-ին` ժամը 19:00-ին, Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ:
Լռության երթի կազմակերպիչները ներկայացրել են երթուղին և ժամանակացույցը.
«19:00-ին հավաքվում ենք Շահումյանի անվան հրապարակում: Երթը կանցկացվի հետևյալ երթուղով՝
Շահումյան հրապարակ - Բեյրութի փողոց - Մոսկվայի հրապարակ (քաղաքապետարանին կից հրապարակ) - Հաղթանակի կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Եռաբլուր։
Խնդրում ենք ուշադրություն դարձնել Եռաբլուրում կայանալիք միջոցառումների մանրամասներին.
Եռաբլուրում նախատեսում ենք հոգեհանգստի արարողակարգ, մոմավառություն, որից հետո ծաղիկներ կխոնարհենք Օզանյանի պատի մոտ։
Ուզում ենք նաև նշել, որ երթի ընթացքում կաշխատեն մի խումբ կամավորներ։ Պիտի խնդրենք, որ հետևեք կամավորների ուղղորդմանը, երթի համաչափ ընթացքը ապահովելու համար»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ: