ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են. Չավուշօղլու
Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի՝ երկու երկրների միջև ստեղծված հակամարտության նկատմամբ վերաբերմունքն ավելի գիտակից է դարձել:
«Խփված օդանավից հետո, առաջին ճգնաժամային փուլում Ռուսաստանն էմոցիոնալ էր գործում, սակայն այժմ նա առավել գիտակից է վերաբերվում մեր հարաբերություններին: Մենք չէինք ցանկանում, որ ռուսական օդանավը խփվեր, սակայն օդային տարածքը պաշտպանելու անհրաժեշտություն կար»,-ասել է Չավուշօղլուն