Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները դրական տեղաշարժ են գրանցել. Թուրքիայի ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում դրական տեղաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Խոցված ինքնաթիռի պատճառով առաջացած ճգնաժամի առաջին փուլում ռուսական կողմը գործեց էմոցիոնալ, բայց տվյալ պահին Մոսկվայի գործողություններն ավելի գիտակցված են: Դա խոսում է դրական տեղաշարժի մասին»,- նշել է նա:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիկի գործը, ով մեղադրվում է ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ, կշարունակվի իրավական հարթության մեջ և ընդգծել է, որ «Թուրքիայի դատախազությունն ու դատարանները չեն գործում Ռուսաստանի ցանկությամբ»: