Սերժ Թանկյանը կոչ է անում աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին
Աշխարհահռչակ հայ երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.
«Համաձայն հետազոտությունների՝ ԱՄՆ-ում պետությունը զոհված զինծառայողների ընտանիքներին վճարում է $ 100,000, Ադրբեջանում՝ 10,000 մանաթ ( մոտ $ 6,700), իսկ Հայաստանում և Արցախում՝ ընտանիքները ստանում են 200 հազար դրամ (մոտ 480): Ուստի, ես որոշել եմ գումար նվիրաբերել՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 %-ով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։ Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն բոլորին»,-գրել է Սերժ Թանկյանը: