Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության մոտ
Ինչպես հայտնում է Asbarez.com-ը՝ ԱՄՆ-ի հայ համայնքի ավելի քան 3.500 ներկայացուցիչ ուրբաթ օրը հավաքվել էր Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի առաջ:
Վերջիններս իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի՝ Արցախի հանդեպ:
Մասնակիցները փակել են փողոցը և մեջտեղում նստացույց կազմակերպել` արգելափակելով երթևեկությունը։