Մահացել է Հրաչյա Սարուխանը
Այսօր մահացել է բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Սարուխանը։ Նա ծնվել էր 1947 թվականին, Լոռու մարզի Համզաչիման (Մարգահովիտ) գյուղում: Հրաչյա Սարուխանը հայտնի է իր «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուներով։
Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ՝ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված հատուկ դասընթացները:
Երկեր
Ի տրիտուր, Երևան, 2005
Աստծո առավոտ, Երևան, 1999
Վկայություններ, Երևան, 1989
Հրաշք օրեր, Երևան, 1981
Եզրագծեր, Երևան, 1977