Ամստերդամում ելույթներն ի նշան բողոքի հետաձգած Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ում հանդես կգա 7-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում (մայիսի 10-ին), յոթերորդ համարի ներքո:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին:
Հիշեցնենք, որ երգչուհին չեղարկել է Ամստերդամում կայանալիք իր ելույթներն ի նշան բողոքի՝ կապված սահմանային լարվածության հետ: