Այս գիշեր հակառակորդը կրակել է Տավուշի և Գեղարքունիքի բնակավայրերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես՝ 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»