Կա՞ արդյոք սեր առաջին հայացքից
Գոյություն ունի սեր առաջին հայացքից ասվածը, թե՞ այն հորինել են անհույս ռոմանտիկները:
Հոգեբանները միանշանակ պնդում են, որ մենք կարող ենք սիրահարվել առաջին հայացքից միայն, որոշակի հոգեվիճակի ժամանակ:Հանդիպելով ինչ որ մեկին մենք կարող ենք անտարբեր լինել նրա նկատմամբ, սակայն, մի քանի օր անց կրկին նրա հետ հանդիպելով կարող եք պարզապես մինչև ականջների ծայրը սիրահարվել: Ամեն ինչ կախված է մեր հոգեվիճակից, եթե առկա են ստրեսային իրավիճակներ սիրահարվել դժվար թե ստացվի:
Եթե երկուսի մոտ էլ ծնվում է «սեր առաջին հայացքից», դա պարզ է դառնում ընդամենը 30 վայրկյան անց: Այդ մասին է վկայում ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները: 78% կանայք զգալով այդ տարօրինակ զգացմունքը նայում են տղամարդկանց աչքերի մեջ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում: Եթե կինը նկատում է այդ նույն շփոթմունքը տղամարդու աչքերի մեջ, ապա շնորհավորում եմ, նրանք սիրահարվել եք առաջին իսկ հայացքից:
Իսկ ի՞նչ է կատարվում մեր հետ, երբ հանդիպում ենք մեր սիրելիին: Սիրտդ սկսում է արագ աշխատել, հոգուդ խորքում քեզ թվում է, որ երկար տարիներ ճանաչել ես նրան, որ նա քեզ շատ հարազատ մարդ է: