Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր և խաղաղություն. Իվետա
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չեղյալ է հայտարարում Ամստերդամի առաջիկա ելույթը:
«Եվրոպայի իմ սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել չեղյալ համարել նաև առաջիկա ելույթս Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել բողոքս և ցասումս այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում:
Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը:
Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության և անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»,-գրել է երգչուհին: