Իրանը սպառնալիք չէ այլ պետությունների համար. Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ Իրանը չի սպառնում, վտանգ չի ներկայացնում ոչ մի պետության: Նա աջակցել է աշխարհի այլ երկրների հետ համագործակցելու միտքը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության կայքին:
«Մենք ներկայանում ենք չափավորության քաղաքականությամբ: Իրանը սպառնալիք չէ ոչ մի պետության համար: Թեհրանը ձգտում է աշխարհի և հարևան երկրների հետ համագործակցել»,- հայտնել է Իրանի նախագահը:
Հունվարի 16-ին Իրանը ձերբազատվեց երկրի դեմ կիրառվող ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներից: Ավելի ուշ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեղարկեցին հակաիրանական պատժամիջոցները, որոնք կապված էին միջուկային ծրագրի հետ: