Ռուսաստանին հաջողվել է փոխել գոյություն ունեցող աշխարհի կարգը. «Financial Times»
Ռուսաստանին նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ հաջողվել է փոխել գոյություն ունեցող աշխարհի կարգը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times»-ին:
Հիշատակվում է, որ 1990-ական թթ-ին Ռուսաստանը գրեթե գլորվում էր Արևմուտքի աչքից մինչև տարածաշրջանայաին պետության մակարդակը: Սիրիական ընկերությունն արմատապես փոխեց պատկերացումը: Այն ահռելի ռազմական պոտենցիալ ցույց տվեց և այն օգտագործելու պատրաստություն: Սակայն պետք չէ սա ընդունել որպես սպառնալիք: Պուտինը մոտեցել է, սակայն «չի հատել ՆԱՏՕ-ի կարմիր գծերը»:
Հոդվածում խոսվում է երկրի ներքին տնտեսական խնդիրների մասին և դրանց վրա դրված պատժամիջոցների, սակայն կասկածի տակ է դրվում այն, որ դրանք կփոխեն Ռուսաստանի դիրքորոշումները: Այն ընդունել որպես բացառապես երկրում կայունությանը աջակցող գործունեությամբ զբաղվող երկիր արմատապես ճիշտ չէ:
Ինչպես հաղորդվում է, այսօրվա Ռուսաստանն ունի սկզբունքներ, ռեսուրսներ և հակառակորդին հակառակելու պատրաստություն: Եվ խոսքն ամենևին էլ առճակատման մասին չէ, այլ միջազգային կարևորության հարցերը լայն մասշտաբների բանակցություններ տեղափոխելու: