Ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ադրբեջանական հետակետերից Բաղանիսը ոչ թե ռմբակոծվել, այլ՝ գնդակոծվել է. գյուղապետ
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրադադարի ռեժիմի խախտում: Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան, վնասի չափսերը ճշտվում են:
Հ.Գ. Հարգելի լրագրողներ ապատեղեկատվություն մի տարածեք. Գնդակոծվել և ոչ թե ռմբակոծվել: Սրանք տարբեր բաներ են»: