Ադրբեջանական կողմը, ապրիլի 6-ին՝ ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները, ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 6-ին՝ ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները, ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-երն ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար»: