Հայ հաքերները ջարդել են «Haqqin.az»-ի թվիթերյան էջը (լուսանկարներ)
Ադրբեջանի գլխավոր քարոզչամեքենաներից մեկը համարվող «Haqqin.az» լրատվամիջոցի թվիթերյան էջը ջարդվել է հայ հաքերների կողմից։ Այս պահին էջում պարբերաբար հայանպաստ նյութեր են հրապարակվում։