Վորոնեժի կառավարական շենքում տարհանում են սկսել
Վորոնեժում կառավարության շենքից տարհանում է սկսվել: Այս մասին գրում է РИА «Воронеж»-ը:
Շենքում կասկածելի արկղ հայտնաբերելուց հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակել են շենքը:
Հաղորդագրությունում նշվում է, որ աշխատակիցներից մեկը նկատել է կասկածելի արկղն ու հաղորդել ոստիկանությանը:
Ավելի ուշ տարածաշրջանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ կասկածելի արկղի մեջ աղբի արկղ է եղել: