Ռուսաստանն ու Բելառուսն ավարտել են հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ձևավորումը
Ռուսաստանն ու Բելառուսը ավարտել են Արևելաեվրոպական տարածաշրջանում հավաքական անվտանգության հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ձևավորումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Պավել Կուրաչենկոյի հայտարարությանը:
«Համաձայնագրի գործնական կատարումն ավարտված է, իսկ հետագա հիմնական ջանքերը կկենտրոնացվեն հակահրթիռային համակարգի համատեղ ռազմական հերթապահության վրա և կանցկացվեն օպերատիվ և ռազմական պատրաստության գործնական համատեղ միջոցառումներ»,- նշել է նա:
Կուռաչենկոն հիշեցրել է, որ երկու երկրների միջև համաձայնագիրը ստորագրվել է և վավերացվել 2009 թվականին:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր ՀՀ կառավարությանը բանակցություններ վարել Բելառուսի կողմից ստեղծված «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին միանալու համար: