Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Սիրուշոյի գրառումը՝ սահմանային դեպքերի հետ կապված
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
Շիրազ»: