Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
«Ռուսաատնի և Ղազախստաննի առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Կողմեր քննարկել են խաղաղ կարգավորման հնարավոր տարբերակները»,-ասվում է հաղորդագրությունում:
Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ռուսական կողմը կմիջնորդի, որպեսզի հակամարտության գոտում լարվածությունը նվազի:
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են նաև իրենց երկկողմ համագործակցության հարցերը: