Ես ոչ մի կապ չունեմ այդ էջի հետ. Նագիևի անունից ադրբեջանական քարոզչություն է տարվում
Հաղորդավար Դմիտրի Նագիևի շուրջ, ով չի հրապարակում իր քաղաքական հայացքները, սկսել են թեժ վեճեր: Դրանց պատճառը «Dmitriy Nagiev» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում ադրբեջանական դրոշի հրապարակումն է: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
Օգտատիրոջ էջում հայտնվել են Ադրբեջանի դրոշը, ինչպես նաև քաղաքական բնույթի հոդվածներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ:
«Life78»-ի հետ զրույցում Նագիևը հավաստիացրել է իր երկրպագուներին, որ երբեք չի արտահայտել իր քաղաքական հայացքները սոցիալական ցանցերում, իսկ Ֆեյսբուքի իր էջը կեղծ էջ է:
«Ես ոչ մի կապ չունեմ այդ էջի հետ: Դա կեղծ էջ է: Ես ոչ մի կապ չունեմ քաղաքական հարցերի հետ, ես պարզապես արտիստ եմ: Ես կամ միայն Ինստագրամում, ես ոչ Ֆեյսբուքում կամ, ոչ էլ այլ ցանցում»,- հայտարարել է Դմիտրի Նագիևը: