Ռուսաստանը և Բոլիվիան վիզաների վերացման համաձայնագիր կկնքեն
Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովի և Բոլիվիայի նախարար Դավիդ Չոկեուանկայի հետ տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կողմերը կստորագրեն ազատ վիզային ռեժիմի համաձայանգիր: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ապրիլի 12-ին Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Բոլիվիայի ԱԳ նախարարի հետ: Նախատեսվում է միջպետական համաձայնագրի ստորագրում քաղաքացիների` վիզային ազատ ռեժիմի ուղևորություններ կատարելու ուղությամբ»,- մանրամասնել է Մարիա Զախարովան: