Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն չի կիսում Բարաք Օբամայի բախումնային տրամադրվածությունը
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը չի կիսում Բարաք Օբամայի բախումնային տրամադրվածությունը և ցավում է իրենց համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք չենք կիսում այդպիսի բախումնային մոտեցումները, մենք հայտնում ենք մեր ցավակցությունը այպիսի տեսանկյունի համար, որը համարվում է առճակատման մարմնացում: Բացի այդ, մենք մեր տեսանկյունն ենք հայտնում այն հարցի վերաբերյալ, որ նմանատիպ դիրքորոշում կա նաև Եվրոպայում»,- հայտնել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է Եվրոպա ռազմական ներդրումների անհրաժեշտության մասին` Ռուսաստանին դիմակաելու համար: