Մենք Արցախն ենք ու պատրաստ ենք ամեն րոպե կանգնել մեր քաջ զինվորների կողքին. Գրիգոր Դանիելյան
Դերասան Գրիգոր Դանիեյանը, ով ևս գտնվում է Արցախում, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Արցախի երկինքն այսօր խաղաղ է, հուսանք խաղաղ էլ կմնա, բայց միշտ պետք է զգոն լինենք ու լինենք Արցախի կողքին, որովհետև ամեն րոպե կարող է իրավիճակը փոխվել։ Մենք Արցախն ենք ու պատրաստ ենք ամեն րոպե կանգնել մեր քաջ զինվորների կողքին»