Ադրբեջանից վտարված «LifeNews»-ի լրագրողները աշխատել են այնտեղ իշխանությունների թույլտվությամբ
«LifeNews»-ում հայտնում են, որ իրենց լրագրողները, որոնց վտարել են երկրից` գտնվել են պետության տարածքում իշխանությունների թույլտվությամբ և իրադարձությունները լուսաբանել են օբյեկտիվորեն: Այս մասին հայտնել է Interfax-russia.ru-ն:
«Այսօր հնչել են քննադատություններ մեր հասցեին, որ մենք չունենք հավատարմագիր: Սակայն գոյություն ունի նամակագրություն՝ տեղի ԱԳՆ-ի հետ Կա նաև պաշտոնական պատասխան. «Կարող եք աշխատել»:Լրագրողներն այնտեղ աշխատել են երկու օր և թույլտվությամբ և ուղեկցությամբ»,- ասվում է հեռուստաընկերության ներկայացուցիչ Անատոլի Սուլեյմանովի հայտարարության մեջ:
«Դուք մտածում եք, որ մենք հենց այնպես կարո՞ղ էինք հայտնվել Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի կողմից և աշխատել այնտեղ երկու օր: Դա անհնարին է»,- ասվում է հայտարարության մեջ: