«Շերեմետևո-Մինսկ-2» չվերթը հետաձգվել է ինքնաթիռի վառելիքի արտահոսքի պատճառով
«Շերեմետևո-Մինսկ 2» SU1830 չթվերթը հետաձգվել է: Թռիչքից առաջ հաղորդվել է անսարքությունների մասին: Օդանավակայանի աշխատակիցները պարզել են, որ թռիչքի պատրաստվող ինքնաթիռը վառելիքի արտահոսք ունի: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Օդանավի ուղևորներին իջեցնելուց հետո 30 րոպե աշխատանքներ են իրականացվել ինքնաթիռի անսարքության հետ կապված, որից հետո թույլատրել են թռիչքի:
«Շերեմետևո-Մինսկ 2» չվերթը 8:35-ի փոխարեն իրականացվել է 09:16-ին: Ուղևորները Մինսկ են տեղափոխվել նույն օդանավով: