LifeNews-ի լրագրողները՝ Ադրբեջանի տարածքից իրենց վտարելու մասին
Ռուս լրագրողները, ովքեր ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը լուսաբանելու համար Ադրբեջանում էին, պատմել են, թե այնտեղի ոստիկանութունն ու բնակչությունը ինչպեն են երկրից վտարել իրենց: Այս մասին գրում է Լիfenews.ru-ն:
Սկզբում ոստիկանները լիակատար ազատություն են տվել լրագրողներին, որպեսզի իրականացնեն իրենց աշխատանքները, սակայն 2 օր անց, հասկացրել են, որ պետք է լքեն Բաքուն:
Նկարահանումներից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները լրագրողներին տարել են ինչ-որ դատարկ մի տեղ, որտեղ նրանց անհիմն և առանց բացատրության թողել են 2 ժամ: Ոստիկանության պետի հետ անձնական զրույցի ժամանակ բազմիցս ակնարկվել է, որ ժամանակն է՝ լրագրողները լքեն երկիրը:
Լրագրողներին մինչև օդանավակայան հասնելը ողջ ճանապարին հետևել են ոստիկանության աշխատակիցները: