ՌԴ-ն ռազմական թռիչք չի իրականացրել դեպի Հալեպ (տեսանյութ)
ՌուսաստանՌուսական ավիացիան հայտարարել է, որ դեպի Հալեպի հարավ ռազմական թռիչք չի իրականացրել: Այս մասին գրում է Lifenews.ru-ն՝ հղում տալով ՌԴ պաշտպանության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի ապստամբները Հալեպում կրակել են ռազմական ինքնաթիռի վրա,որն այրվել է:
Ենթադրվում է, որ հրդեհված Су-22 ինքնաթիռը պատկանում էր սիրիական օդուժին:
Դամասկոսը դեպքի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ դեռևս հանդես չի եկել: