Սիրիայում ռազմական ինքնաթիռ է խփվել
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սիրիացի ապստամբները Հալեպում կրակել են ռազմական ինքնաթիռի վրա: Այս մասին գրում է Reuters-ը:
Օդանավը նախքան ընկնելը` այրվել է: Օդանավի պատկանելությունը դեռևս բացահայտված չէ: Դեպքի հետ կապված մանրամասներ ևս չեն հաղորդվում:
Համացանցում լուսանկարներ են հայտնվում, որտեղից կարելի է ենթադրել, որ հրդեհված ինքնաթիռը Су-22 է եղել, որը պատկանում էր սիրիական օդուժին: