Պեսկովը՝ LifeNews-ի աշխատակիցներին Ադրբեջանից վտարելու վերաբերյալ
ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանից արտաքսված LifeNews լրատվականի նկարահանող խմբի դեպքը:
Պեսկովը կոչ է արել հետևել օրենսդրությանը, քանզի չպետք է սահմանափակվեն լրագրողական իրավունքներն ու ազատությունները:
Նա նշել է, որ դեպքի հետ կապված մանրամասներին չի տիրապետում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական LifeNews հեռուստաալիքի աշխաըակիցներին վտարել են երկրից: