Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում կայանալիք իր մենահամերգը
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել սահմանում տիրող իրավիճակների հետ կապված.
«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։ Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները, ես ստիպված եմ չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։ Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում: Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ:
Մենք ուժեղ ենք...մենք հաղթելու ենք։
Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»: