«Սլավյանսկի բազար» մրցույթում Ռուսաստանը կներկայացնի հայազգի Ռայա Մովսիսյանը (լուսանկարներ)
«Սլավյանսկի բազար 2013» մրցույթում Ռուսաստանը կներկայացնի 19-ամյա հայուհի Ռայա Մովսիսյանը: Մեծ քանակությամբ մասնակցության հայտերից ընտրվել է 11 մասնակից, որոնց թվում էր նաև Ռայա մովսիսյանը: Նա արդեն 7 տարի զբաղվում է վոկալով: Այս տարի մրցույթը կանցկացվի հուլիսի 11-ից 17-ը Վիտեբսկում: