Մենք կպայքարենք մինչև վերջ, որպեսզի հասնենք խաղաղության. Եսսայի
Ֆրանսահայ երգիչ Եսային, ով նաև «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացրեց «Genealogy» խմբի կազմում, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ընկերներս անցյալ գիշեր գտնվում էին պատերազմական իրավիճակում: Ադրբեջանը` Թուրքիայի դաշնակիցը ռմբակոծում էր Լեռնային Ղարաբաղը: Մենք աշխատում ենք հանուն հայրենիքի և աղոթում ենք մեր զինվորների և մեր եղբայրների համար և պատրաստ ենք աջակցել նրանց ամեն կերպ: Մենք կանգուն ենք լինելու, ինչպես եղել ենք հազարամյակներ շարունակ: Մենք կպահպանենք մեր երկիրը և մեր եկեղեցիները և կպայքարենք մինչև վերջ, որպեսզի հասնենք խաղաղության»,-գրել է երգիչը: