«Fox 11 TV»-ի հայ հաղորդավարուհին՝ սահմային դեպքերի մասին (լուսանկար)
Ամերիկահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ «Fox 11 TV» առավոտյան ծրագրի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում աշխարհասփյուռ հայերի շրջանում: Պատմականորեն հայկական տարածք համարվող ԼՂ-ում, որը ԽՍՀՄ-ը բաժանելով Հայաստանից միացրել էր Ադրբեջանին, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 1990-ականներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արցախցիները, առաջնորդվելով իրենց ինքնորոշման իրավունքով, անկախություն հայտարարեցին, ինչը պատերազմի տեղիք տվեց։ Ադրբեջանը փորձեց ուժով հետ բերել այս տարածքները, իսկ հայերը` հետ շպրտելով նրանց, վերահաստատեցին ԼՂ-ի անկախությունը։ 3 օր անընդմեջ հայ և ադրբեջանցի զինվորների միջև բախումները շարունկվում են՝ չնայած Ռուսաստանն ու Արևմուտքը հրադադարի կոչերին»: