Սիրտս կտոր-կտոր է լինում. Ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան աղոթում է հայ զինվորների համար (լուսանկար)
Ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական դրոշն ու մակագրել.
«Ղարաբաղն ու Ադրբեջանը պատերազմական վիճակում են: Երեխաներ են զոհվել: Ադ ամենը այստեղ քչերին է հուզում, գուցե միայն երբ մամուլն է հիշատակում այդ մասին: Սիրտս կտոր- կտոր է լինում, երբ տեսնում եմ, որ պատմությունը նորից ու նորից կրկնվում է: Խնդրում եմ ընկերնե՛ր, իմ գրառումը վերահրապարակեք ձեր էջերում, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում: Որպեսզի բարբարոսությունը դադարի թե այնտեղ, թե ամբողջ աշխարհում, որպեսզի խավարը չհաղթի լույսին»,- գրել է երգչուհին ու ավելացրել #PrayForArmenianSoldiers հեշթեգը:
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քանի որ հենց դրա պատճառով է կատարվում այն ամենը, ինչին մենք հիմա ականատես ենք լինում: Բայց սարսափելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ինքնաոչնչացումով զբաղվում, տեսնել թե ինչպես է արյունահոսում աշխարհը, համացանցում տեսնել այդ ատելությամբ լի հայտարարությունները: Եթե մենք այս նույն ոգով շարունակենք, չմոռանանք ատելությունն ու բռնությունը, մեր ապագան, բոլորիս ապագան մեծ հարցականի տակ կլինի, անկախ նրանից, թե ով ենք մենք ու ինչ աստծո ենք հավատում: Ե՞րբ է վերջապես մարդկությունը միավորվելու»: