«Մտածող մարդը» վաճառվել է 15.3 միլիոն դոլարով
Օուգուստ Ռոդենի «Մտածողը» Նյու Յորքում վաճառվել է ռեկորդակիր 15.3 միլիոն դոլարով: Հիշեցնենք, որ 2010 թվականին այն վաճառվել էր 13 միլիոն դոլարով, 2 միլիոն քիչ, քան այս տարվա գրանցված ցուցանիշն էր: Մինչ այդ քանդակը պատկանել է Վիլիամ Փալեին, իսկ դրանից առաջ երկար ժամանակ այն պատկանում էր Ռալֆ Փալիցերին: Գնորդի անունը չի հրապարակվել: