Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի. այդքան միլարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ «ապրիլ»-ը ճիշտ գրեն, որ պատճառովը, «պատջառով» չգրեն: Իսկ հետախուզության սպայի քննությունը երկուս է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը»: