Երևանն ու Բաքուն պետք է գիտակցեն հակամարտության սրման անթույլատրելիության պատասխանատվությունը. Մատվիենկո
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է գիտակցեն Ղարաբաղյան հակամարտության սրման անթույլատրելիության պատասխանատվությունը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ այժմ հարկավոր է դադարեցնել ցանկացած տիպի հարձակումը և բանակցությունների սեղանի շուրջ նստել:
Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանություներն ամեն ինչ անելու են հակամարտության սրումը զսպելու ու բանակցային գործընթացի վերսկսումն ապահովելու համար: