Հայաստանի հետ պատերազմել նշանակում է՝ պատերազմել մտնել Ռուսաստանի հետ. քաղաքագետ Պյոտր Ակոպով
«Ղարաբաղում պատերազմ չի լինի: Իրավիճակն այս պահին խիստ տարբերվում է1990-ականների իրավիճակից: Այն ժամանակ քաղաքական կամքի պակաս կար: Անգրագետ ու թույլ արձագանքը բացահայտեց Գորբաչովի բոլոր թուլությունները»,-այս մասին Взгляд թերթին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Պոտր Ակոպովը:
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է վրեժխնդիր լինել: Երևանը հասկանում է Ղարաբաղի կարգավիճակն ու այն, որ առանց պատերազմի չի կարող փոխել ստատուս-քվոն:
«Այս պատերազմը չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը միայն իրենց համար չէ որ ապրում են: Եվրասիական միության ստեղծումից ի վեր Հայաստանը հանդիսացել է դրա մասը, և հաշվի առնելով այն փաստը, որ այն նաև Ռուսաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հետ պատերազմել նշանակում է՝ պատերազմել Ռուսաստանի հետ,-ասել է նա: